Վրաստանում կխստացվեն օդամղիչ զենք կրելու և պահելու կանոնակարգերը։ Փոփոխություններ կլինեն նաև ճանապարհային երթևեկության խախտումների դեպքում։ Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին։
Նրա խոսքով՝ քաղաքացիական զենքի գրանցման վկայականը կդառնա ժամանակավոր։ Ուժի մեջ կմտնի նոր օրենք, և զենքի պահպանման կանոնակարգը խախտելու դեպքում քաղաքացին կզրկվի վկայականից։
Ոստիկանության աշխատակցին կշնորհվի իրավունք՝ պահանջել զենքի գրանցման վկայական, ներկայացնել հրաժարվելու դեպքում քաղաքացուն կսպառնա քրեական պատասխանատվություն։
Բնակավայրերում ընդհանրապես կարգելվի կրել ինֆրաձայնային զենք։
Ինչ վերաբերում է ճանապարհային երթևեկության կանոնակարգերին, ապա ՆԳ նախարարը նշում է, որ կիրառվող պատժամիջոցները կխստացվեն, ինչպես նաև կխստացվի պատասխանատվությունը վարորդի՝ առանց համարանիշների ավտմեքենա վարելու, վթարի դեպքում դեպքի վայրը լքելու, ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով ավտոմեքենաներով ճանապարհային կանոնների խախտման դեպքում։aliq.ge