Ուկրաինայի դպրոցականները, ովքեր պատերազմի պատճառով չեն կարողանում կրթություն ստանալ, ցանկության դեպքում հեշտությամբ կարող են ընդունվել Վրաստանի դպրոցներ: Այս մասին հայտնում է Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը:
Նրանք կարող են շարունակել սովորել այն դասարաններում, որտեղ սովորում էին Ուկրաինայում մինչև 2022 թվականի փետրվարի 24-ը:
Ուկրաինայից եկած երեխան Վրաստանի դպրոցներում կարող է սովորել ինչպես պետական, այնպես էլ այլ լեզուներով:
Ուկրաինայի քաղաքացին հանրային կամ մասնավոր դպրոց ընդունվելու համար պետք է դիմի դպրոցին:
Նշենք, որ մնացած բոլոր դեպքերում օտարերկրյա քաղաքացին Վրաստանի դպրոցներ ընդունվելու համար պետք է դիմի Վրաստանի որակի զարգացման ազգային կենտրոնին՝ իր երկրում ստացած կրթության հաստատման համար և ներկայացնի համապատասխան փաստաթղթեր:aliq.ge