Վրաստանը պետք է կարողանա զսպել սպառնալիքներն ու հարձակման դեպքում թշնամուն հասցնել առավելագույն վնաս. պաշտպանության նախարար

Վրաստանը պետք է կարողանա զսպել սպառնալիքներն ու հարձակման դեպքում թշնամուն հասցնել առավելագույն վնաս. պաշտպանության նախարար

Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան երեկ մասնակցել է Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստին, որից հետո հանդիպել է լրագրողների հետ։

Նա հայտնել է, որ ԱԱԽ նիստում ներկայացրել է Վրաստանի պաշտպանության զարգացման ռազմավարությունը, որի գլխավոր խնդիրն այն է, որ երկիրը կարողանա զսպել սպառնալիքներն ու հարձակման դեպքում թշնամուն հասցնել առավելագույն վնաս։

Իզորիայի խոսքով՝ ԱԱԽ նիստն անցել է լավ մթնոլորտում ու գործնականում բոլոր հարցերի շուրջ հաջողվել է հասնել համաձայնության. «Գլխավոր շեշտադրումը առնչվել է նրան, որ մենք ղեկավարվում ենք Վարշավայի գագաթնաժողովում ընդունված սպառնալիքների զսպման ռազմավարությամբ, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ կնքված հուշագրով։

Երկու փաստաթղթերի գլխավոր խնդիրը զինված ուժերի արդիականացումն է, որպեսզի դրանք ուղղված լինեն զսպմանը, որպեսզի կարողանան դիմակայել սպառնալիքներին, որպեսզի կարողանան պաշտպանել իրենց և հարձակման դեպքում առավելագույն վնաս հասցնեն թշնամուն։

Ռազմավարությունը կենտրոնացած է պաշտպանությանը, սպառնալիքների զսպմանը, որպեսզի պոտենցիալ թշնամին չունենա որևէ ցանկություն՝ հարձակվելու նման հնարավորություններով օժտված զինված ուժերի վրա»։



Opinion, pooling and voting