Ապագայում ևս մենք ուժեր չենք խնայի ավելի ազատ ու բարգավաճ Վրաստան կառուցելու համար. Կվիրիկաշվիլի

Ապագայում ևս մենք ուժեր չենք խնայի ավելի ազատ ու բարգավաճ Վրաստան կառուցելու համար. Կվիրիկաշվիլի

Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ այսօր Վրաստանի կառավարության առջև ծառացած ամենագլխավոր խնդիրն այն է, որ ապագայում ևս այն դառնա տարածաշրջանի կայունության փարոս ու աճի շարժիչ ուժ։

Նրա խոսքով՝ Վրաստանը վերջին տարիներին մեծ առաջընթաց է գրանցել տնտեսական, հասարակական զարգացման ու ժողովրդավարության համախմբման առումով, սակայն դեռ շատ անելիքներ կան:

«Ապագայում ևս մենք ուժեր չենք խնայի ավելի ազատ ու բարգավաճ Վրաստան կառուցելու համար։ 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ընթացքում ռուսական ագրեսիայի հետևանքով մեր տարածքների 20 տոկոսը այսօր էլ օկուպացված է, հարյուր հազարավոր մարդիկ հարկադրված են եղել լքել իրենց տները։

Մենք այդ աղետի հետևանքները տեսնում ենք ամեն օր, և 2008 թվականի օգոստոսի փորձը մեզ համոզում է, որ անհրաժեշտ են ավելի մեծ ջանքեր՝ ուղղված ավելի ուժեղ ու պաշտպանունակ պետության կառուցմանը»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը։



Opinion, pooling and voting