
Չինաստանի հարավում կործանվել է China Eastern Airlines ավիաընկերության Boeing 737 մարդատար ինքնաթիռը, որում եղել է 133 ուղևոր, զոհերի մասին տեղեկություններ չկան, հայտնում է CGTN-ն Twitter-ի իր պաշտոնական էջում։
Չինական կողմի տվյալներով՝ ինքնաթիռը Կունմինից Գուանչժոու էր թռչում 133 ուղևորներով։ Վթարի վայրը գտնվում է Թենգ շրջանի լեռնային տարածքում, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։