Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, մարտի 28-ից կհանվի կորոնավիրուսի տարածման դեմ սահմանափակումների մի մասը։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն։
Մարտի 28-ից Վրաստանում բացօթյա վայրերում շնչադիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի։ Միաժամանակ փակ տարածքում շնչադիմակ կրելը շարունակելու է պարտադիր լինել։
Քանակական սահմանափակումները կհանվեն հանրային սննդի օբյեկտների, ինչպես նաև սպորտի, արվեստի և այլ միջոցառումների։
Հեռավար աշխատող մարդիկ կվերադառնան աշխատանքի:
Վրաստանի այն քաղաքացիների համար, ովքեր երկիր են վերադառնում առանց «ՊՇՌ» թեստի, վերացվում է ինքնամեկուսացման պարտավորությունը։
Պատվաստումների խրախուսման ծրագիրը կպահպանվի:
Երկրում ամիսներ շարունակ գործում էր Համակարգող խորհրդի կողմից սահմանված սահմանափակումները։