Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ասել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Վրաստան մուտք գործած Ռուսաստանի քաղաքացիների բիզնեսի գրանցումը նորմալ է և որևէ խնդիր չի կարող առաջացնել։
«Մարդիկ փախչում են որևէ տեղից, երբ նրանց դուր չի գալիս առկա իրավիճակը։ Կարծում եմ՝ նորմալ մտածող մարդկանց համար հաճելի չպետք է լինի, երբ իրենց երկիրը ներխուժում է օտար երկիր, սկսում ռազմական գործողություններ»,- ասել է Կալաձեն։
Հատկանշական է նաև, որ Կալաձեի հետ հանդիպման ժամանակ McDonalds Georgia-ի հիմնադիր, գործարար Թեմուր Չկոնիան հայտնել է, որ Վրաստանում գտնվող Ուկրաինայից տեղահանված երեխաները կկարողանան անվճար օգտվել McDonalds-ից։
Հանդիպման ժամանակ Կախա Կալաձեն հանրությանը ներկայացրել է Վրաստանում գործող բիզնեսների որոշ ներկայացուցիչների, ովքեր միավորվել են օգնելու Ուկրաինայի ժողովրդին։aliq.ge