Armlur.am-ի փոխանցմամբ ՀՀ Աշտարակի քրեական հետախույզները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Արագածոտնի մարզի Օշական գյուղում գողություն են արել: Մարտի 19-ին, ժամը 10.15-ին, Օշական գյուղում նրանք կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մի մեքենա: 27-ամյա վարորդը Էջմիածնի բնակիչ է եղել, ուղևորը հենց օշականցի՝ 17 տարեկան: Մեքենայում գտնվել է ևս մեկ շնչավոր. բոլորը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են Աշտարակի բաժին:
Ոստիկանությունում պարզվել է հետևյալը։ Նրանք մարտի 17-ի գիշերը Օշականում տարբեր մեքենաներից գողացել են մարտկոցներ, իսկ մարտի լույս 19-ի գիշերը՝ վեց գլուխ ոչխար, որոնցից մեկը մեքենայում էր:
Հետագա միջոցառումներով մարտկոցները հայտնաբերվել են մետաղների ընդունման կետերից: Ճշտվել է նաև ոչխարների տիրոջ ինքնությունը. նրանից ընդունվել է հաղորդում:
Ոչխարները հայտնաբերվել են էջմիածինցի երիտասարդի տան բակում, բայց՝ միայն չորսը: Ըստ երիտասարդների` վեցերորդ ոչխարը փախել էր։
Հանգամանքները քննությամբ պարզվում են: