Որոշում է կայացվել Եվրոպա գազի մատակարարման համար վճարումները հնարավորինս շուտ փոխանցել ռուբլով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է РИА Новости-ն։
Երկրի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանը կհրաժարվի բնական գազի մատակարարումների դիմաց վճարումներ ընդունել փոխզիջումային արժույթներով, այդ թվում՝ դոլարով և եվրոյով։
«Ես որոշել եմ հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնել մի շարք միջոցառումներ՝ վճարումների փոխանցման համար, սկսենք սրանից, մեր բնական գազի համար, որը մատակարարվում է այսպես կոչված ոչ բարեկամ երկրներին ռուսական ռուբլով», – ասել է Պուտինը կառավարության հետ հանդիպման ժամանակ։
Այդ կապակցությամբ Ռուսաստանի նախագահը հանձնարարել է Կենտրոնական բանկին և կառավարությանը մեկ շաբաթվա ընթացքում որոշել ռուսական գազի գնորդների կողմից ներքին շուկայում ռուբլու գնման գործառնությունների կարգը։ Պուտինը պարզաբանել է, որ Ռուսաստանը գազ կմատակարարի պայմանագրերում կնքված ծավալների և գնագոյացման սկզբունքների համաձայն՝ կփոխվի միայն վճարման արժույթը։
Պուտինի հայտարարության ֆոնին մարտի 23-ին Մոսկվայի բորսայում սակարկությունների ժամանակ դոլարի արժեքը իջել է 100 ռուբլուց։