Ձյան և մերկասառույցի պատճառով Կոդա-Փարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա 94-110 կմ ավտոճանապարհին (Փարվանայի լեռնանցք) արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Նույն ճանապարհի 1-93 կմ հատվածում արգելվում է կցորդով, կիսակցորդով տրանսպորտային միջոցների և 30 նստատեղից ավելի տեղատարողությամբ ավտոբուսների երթևեկությունը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։