Հայաստանի հավաքական Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական հանդիպում անցկացրեց Չեռնոգորիայի թիմի հետ։ Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։
19-րդ րոպեին աչքի ընկավ լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որին գոլային փոխանցում կատարեց «Ուրարտուի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը։
83-րդ րոպեին հեռացվեց Հայաստանի հավաքականի նորեկ, ԲԿՄԱ-ի 19-ամյա պաշտպան Ստյոպա Մկրտչյանը, որը երկորդր դեղին քարտը ստացավ։
Ստյոպա Մկրտչյանը մեկնարկային կազմում էր ընդգրկվել նախավարժանքի ժամանակ պաշտպան Անդրե Կալիսիրի ստացած վնասվածքի պատճառով։
«Հանրապետական» ստադիոնը գրեթե դատարկ էր: Հանդիսատեսի շարքերը կիսով չափ զբաղեցրել էին միայն Հայաստանի ազգային հավաքականի ՖԱՖ եւ Red Eagles շարժումների ներկայացուցիչները:
Թիմերը նախկինում հանդիպել էին երկու անգամ՝ 2018թ․ աշխարհի առաջնության ընտրական փուլում։ Հայաստանի թիմը Չեռնոգորիայում պարտվել էր 1։4 հաշվով, Երեւանում հաղթել էր 3։2 հաշվով։
Մարտի 29-ին Հայաստանի հավաքականը Օսլոյում ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի թիմի հետ։ news.am