Ռուսաստանը կշարունակի գազ մատակարարել ավելի վաղ պայմանագրերով սահմանված ծավալներով և գներով, քանի որ երկիրը գնահատում է իր հեղինակությունը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է Ռիա Նովոստին։
Ավելի վաղ ՌԴ ղեկավարը հայտարարել էր, որ Ռուսաստանն այժմ գազը կմատակարարի ռուբլով։ Նախագահը հանձնարարել է Կենտրոնական բանկին և նախարարների կաբինետին մեկ շաբաթվա ընթացքում որոշել Եվրոպայի հետ ռուբլով գործարքների կարգը։
«Կցանկանայի առանձին ընդգծել, որ Ռուսաստանը, անշուշտ, կշարունակի բնական գազ մատակարարել ավելի վաղ կնքված պայմանագրերում ամրագրված գնագոյացման սկզբունքներին և ծավալներին համապատասխան»,-ասել է նա։
Պուտինի հրամանն ազդարարում է, որ Եվրոպայում ռուսական գազի գնորդները (ռուսական իշխանությունները ԵՄ բոլոր երկրները որակել են որպես «անբարյացակամ») մատակարարումների համար վճարելու նպատակով ստիպված կլինեն ռուբլի գնել ռուսական շուկայում (արտարժույթով և, ամենայն հավանականությամբ, Կենտրոնական բանկի կողմից սահմանված հատուկ դրույքաչափով), իսկ առաքումների համար վճարել արդեն ռուբլիով:
Պուտինն իր այս որոշումը մեկնաբանել է հետևյալ կերպ՝ պատժամիջոցներ սահմանելով Ռուսաստանի դեմ Ուկրաինայում պատերազմի համար, կոլեկտիվ Արևմուտքը հատել է վստահությունն բոլոր սահմաններն իրենց արժույթների նկատմամբ, հետևաբար, Ռուսաստանի Դաշնության համար անիմաստ է դառնում ԵՄ ապրանքների մատակարարումն իրենց արժույթով. «Ուստի ես որոշել եմ դադարեցնել բոլոր արժույթների օգտագործումը, որոնք իրենց վտանգել են նման հաշվարկներում»,- ասել է Պուտինը։tv9news.ge