Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ՝ քննարկելու հրադադարի պայմանները, բայց ոչ վերջնագրեր ներկայացնելու։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին ասել է «La Republica»-ին տված հարցազրույցում ասել:
«Ռուսաստանը մեկ ամիս է, ինչ լայնածավալ պատերազմ է մղում Ուկրաինայում։ Ես այսօր էլ պատրաստ եմ այս հանդիպմանը, որի մասին հրապարակավ հայտարարել եմ։ Մենք բոլորս խաղաղության կարիք ունենք: Մենք պատրաստ ենք քննարկել հրադադարի պայմանները, խաղաղության պայմանները, բայց պատրաստ չենք կատարել վերջնագրերը», – ասել է Ուկրաինայի նախագահը։1tv.ge