Թբիլիսիի Հանրապետության հրապարակում կիրակի օրը՝ մարտի 27-ին, նախատեսվում է հանրահավաք՝ ընդդեմ վառելիքի գնի թանկացման։ Այս մասին տեղեկանում ենք ֆեյսբուքում բացված «Մերժում՝ վառելիքի գներին» կոչվող էջից։
Կազմակերպիչներից Ավթանդիլ Լոլաշվիլին ասել է, որ հանրահավաքը երկու հիմնական պահանջ ունի.
«Կառավարությունն այս դեպքում միակ կարգավորողն է, հետևաբար նաև մեր պահանջների հասցեատերն է։ Այդ փոփոխությունները կարող են նվազեցնել վառելիքի գները 90 թեթրիով և ավելի»,- ասել է Լոլաշվիլին։
Մարտի 23-ի առավոտվա դրությամբ Վրաստանում լցակայաններում վառելիքի գինը պատմական ամենաբարձր մակարդակի վրա է։
Վրաստանի վառելիքի ոլորտի հինգ խոշորագույն ընկերություններում գները տատանվում են հետևյալ կերպ.
Նշենք, որ նավթի գները կտրուկ բարձրացել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմից հետո։ Մասնավորապես, ուղիղ մեկ ամսում գները բարձրացել են ավելի քան 20 տոկոսով։aliq.ge