Վրաստանի պաշտպանության ուժերը համալրվել են զինծառայողների հերթական հոսքով:
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ նորակոչիկները զինվորական երդում են տվել Վրաստանի պատմության ամենակարևոր վայրերից մեկում՝ Վարձիայի վանական համալիրի մոտ։
Անձնակազմը խորհրդանշական դրոշներով Վարձիա անցավ 1203 թվականի Բասիանի ճակատամարտում վրացական բանակի անցած ճանապարհով։ Մինչ երդումը տալը նորակոչիկները ութշաբաթյա մարտական պատրաստության դասընթաց են անցել Ախալքալաքի Զազա Փերաձեի անվան ավագ սերժանտական կենտրոնում։ Ծրագրի շրջանակներում նրանք վերապատրաստվել են հրդեհաշիջման, բժշկական, տակտիկական պատրաստության գծով։
Այսօրվանից նրանք պայմանագրային զինծառայություն կանցկացնեն Վրաստանի պաշտպանության ուժերի արեւելյան եւ արեւմտյան հրամանատարություններում։ Զորավարժությունների և ռազմական կրթության հրամանատարի տեղակալ, գնդապետ Մալխազ Դումբաձեն շնորհավորել է անձնակազմին կարևոր օրվա կապակցությամբ և մաղթել արժանի ծառայություն Վրաստանին։
Զինծառայողներին դիմեց նաև կենտրոնի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Շոթա Քուրդովանիձեն: Միջոցառման ավարտին զինծառայողներին շնորհվել են նաև մարտական պատրաստության դասընթացը հավաստող վկայականներ։