Վրաստանի ազգային հավաքականը Ժենիցա քաղաքի «Բիլինո Պոլե» մարզադաշտում տարվա առաջին հանդիպումը անցկացրեց Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականի հետ: Դժվարին դիմակայությունն ավարտվեց Վրաստանի հավաքականի հաղթանակով՝ 1։0։
Բոսնիացիները խաղը սկսեցին ակտիվ պրեսինգով ու 7-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո ստեղծեցին առաջին վտանգավոր պահը, Ադնան Կովաչիչի հարվածից հետո գնդակը դարպասաձողը փրկեց վրացիներին։ 14 -րդ րոպեին հնարավորություն ունեցավ նաեւ Էդին Ջեկոն, սակայն բոսնիացի ավագը չկարողացավ դիպուկ հարված կատարել։
Առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով։
Հաշիվը բացվեց 48 -րդ րոպեին. Խվիչա Կվարացխելիան առաջին անգամ սրեց խաղը և շարունակեց գրոհը Բուդու Զիվզիվաձեի ուղղությամբ, Զիվզիվաձեն շրջանցելով պաշտպանին գրավեց մրցակցի դարպասը եւ առաջ մղեց Վրաստանի հավաքականին։
Վրաստանի հավաքականի հաջորդ հանդիպումը տեղի կունենա մարտի 29 -ին Ալբանիայի հետ։