Ավստրալացի սննդաբան Սյուզի Բուրելը նշել է մակարոնեղենից չհրաժարվելու տարբերակ, որը չի վնասում կազմվածքին։ Նա նաև նշել է մակարոնեղենի այլընտրանքային տեսակների մասին։ Նրա խոսքերը մեջբերում է 7 News-ը։
Բյուրելը բացատրել է, որ մի քանի բաժակ եփած մակարոնեղենը պարունակում է ածխաջրերի համարյա ամբողջ օրական պահանջը նստակյաց կենսակերպ վարող մարդու համար: Սննդաբանը շեշտել է, որ մակարոնեղենն ինքնին չի սպառնում կազմվածքին, սակայն պետք է հաշվի առնել մի քանի նրբերանգներ:
Նախ, ինչպես նշել է Բյուրելը, այն սոուսներն ու ուղեկցող նյութերը, որոնցով այն մատուցվում է, մակարոնեղենը դարձնում են բարձր կալորիականության սնունդ: Շատ սոուսներ հարուստ են ճարպերով, օրինակ՝ պեստոն: Հենց ճարպերի և ածխաջրերի համակցությունն է գիրացնում:
Մյուս կարևոր դետալը, ըստ մասնագետի, այն է, որ Իտալիայում՝ մակարոնեղենի հայրենիքում, այն մատուցում են փոքր չափաբաժիններով, ուստի իտալացիներին հաջողվում է չգիրանալ։ Շատ այլ երկրներում, մասնավորապես Ավստրալիայում, չափաբաժինները չափազանց մեծ են, ուստի մարդիկ չափից շատ են ուտում և արդյունքում՝ գիրանում են։
Կազմվածքը պահպանելու համար Բյուրելը խորհուրդ է տալիս ընտրել ամբողջական հացահատիկից պատրաստված մակարոնեղեն կամ բանջարեղենի վրա հիմնված այլընտրանքներ: Եվ իհարկե, նաև հաշվի առնել չափաբաժինները: