
Ձյան և մերկասառույցի պատճառով Կոդա-Փարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա 94-110կմ ավտոճանապարհին (Փարվանայի լեռնանցք) արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Նույն ճանապարհի 1-93 կմ հատվածում կիսակցորդով տրանսպորտային միջոցների, 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների երթեւեկությունն արգելված է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։