Այսօրվանից վերացվում է կորոնավիրուսի տարածման դեմ սահմանափակումների մի մասը

Այսօրվանից վերացվում է կորոնավիրուսի տարածման դեմ սահմանափակումների մի մասը

Այսօրվանից վերացվում է կորոնավիրուսի տարածման դեմ սահմանափակումների մի մասը։ Համապատասխան որոշումն ընդունել է միջգերատեսչական համակարգող խորհուրդը։

Ինչպես պարզաբանել են միջգերատեսչական համակարգող հանձնաժողովում, բացառությամբ փակ տարածքում և հասարակական տրանսպորտում շնչադիմակ կրելու, բոլոր սահմանափակումներն ու կանոնակարգերը վերանում են։

«Քանակական սահմանափակումները կհանվեն հանրային սննդի օբյեկտների, ինչպես նաև սպորտի, արվեստի և այլ միջոցառումների դեպքում։ Հեռավար աշխատող մարդիկ կվերադառնան աշխատանքի: Վրաստանի այն քաղաքացիների համար, ովքեր երկիր են վերադառնում առանց «ՊՇՌ» թեստի, վերացվում է ինքնամեկուսացման պարտավորությունը։ Պատվաստումների խրախուսման ծրագիրը կպահպանվի: Գործնականում բոլոր սահմանափակումներն ու կանոնակարգերը, բացառությամբ փակ տարածքներում և հասարակական տրանսպորտում շնչադիմակ կրելու, կհանվեն», – այս մասին հայտարարել է Միջգերատեսչական համակարգող հանձնաժողովին կից գործառնական շտաբի պետ, Գիորգի Ղիբրաձեն։

Երկրում ամիսներ շարունակ գործում էր Համակարգող խորհրդի կողմից սահմանված սահմանափակումները։1tv.ge