Մարտի 29-ից Վրաստանում պարզ եղանակ կլինի

Մարտի 29-ից Վրաստանում պարզ եղանակ կլինի

Մարտի 28-ին արևմտյան Վրաստանի մեծ մասում և երկրի արևելյան շրջաններում կշարունակվի քամոտ եւ տեղումնառատ եղանակը, այսօր հայտնել է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Մինչդեռ վաղը՝ մարտի 29-ին, Վրաստանի մեծ մասում կդիտվի պարզ եղանակ, քամին կթուլանա։

Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ը ցածրադիր գոտիներում ցերեկը կլինի մինչև պլյուս 12-17, իսկ մարտի 31-ից կբարձրանա եւ կդիտվի մինչև 19-24 աստիճան տաքություն։ Առանց տեղումների տաք եղանակը կպահպանվի մինչև ապրիլի 3-ը։

Թբիլիսիում մարտի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, սակայն կփչի հյուսիսարևմտյան ուժեղ քամի։ Մարտի 30-ից Թբիլիսիում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +20-22 աստիճան։