G7 երկրները մերժում են Վլադիմիր Պուտինի՝ բնական գազի դիմաց ռուսական ռուբլով վճարելու խնդրանքը։
Այս մասին հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեկը։
«Մեծ յոթնյակի բոլոր նախարարները համաձայնել են, որ դա գործող պայմանագրերի միակողմանի և բացահայտ խախտում է»,- ասել է Հաբեկը։
Նա ասաց, որ նախարարները կրկնել են, որ համաձայնագրերն ուժի մեջ են, և ընկերությունները պետք է հարգեն դրանք։
«Ռուբլով վճարումն անընդունելի է, և մենք կոչ ենք անում շահագրգիռ ընկերություններին չկատարել Պուտինի պահանջները։ Մեզ պառակտելու Պուտինի փորձն ակնհայտ է, բայց, ինչպես տեսնում եք, այս մեծ միասնության ու ուժի շնորհիվ մենք չենք բաժանվի»,- ասել է նա։1tv.ge