Ինտենսիվ մաքրման աշխատանքների արդյունքում Կոդա-Փարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա 111-147 կմ ճանապարհահատվածում երթեւեկությունն ազատ է։
Նույն ճանապարհի 94-110կմ (Փարվանայի լեռնանցք) հատվածում բքի և ձյան պատճառով արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը, իսկ 1-93կմ հատվածում՝ կցորդով, կիսակցորդով և 30-ից ավելի նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների երթևկությունն արգելված է։
Ճանապարհների վարչությունը կոչ է անում բնակչությանը պատշաճ երթևեկել և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին