Ալերգոլոգ Բիձինա Կոլումբեգովը կոչ է արել հատկապես 50-անց քաղաքացիներին հնարավորինս արագ պատվաստվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 3-րդ խթանիչ դեղաչափով, քանի որ նրա խոսքով՝ մարդկությունը դեռևս հեռու է համավարակի ավարտից։
«Մենք պետք է շատ զգույշ լինենք։ Հատկապես ռիսկային խմբերին խրախուսվում է պատվաստվել երրորդ խթանիչ դեղաչափով, մասնավորապես 50-անց քաղաքացիների դեպքում, քանի որ մարդկությունը դեռ հեռու է համավարակի ավարտից» — ասել է ալերգոլոգը։
Նա նշել է, որ այս պահի դրությամբ ևս (երբ որոշ սահմանափակումներ հանվել են) կարևոր է պահպանել հակահամաճարակային կանոնակարգերը․
«Համաճարակաբանական իրավիճակը դեռևս կայուն է։ Սակայն բնակչության մեծ մասը չի հետևում կանոնակարգերին, 80-90 տոկոսը դիմակ չեն կրում, մինչդեռ փակ տարածքներում և հասարակական տրանսպորտում դիմակ կրելը խիստ պարտադիր պետք է լինի»։aliq.ge