Անհայտ անձը հայտնել է Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում պայթյունի սպառնալիքի մասին

Անհայտ անձը հայտնել է Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում պայթյունի սպառնալիքի մասին

Անհայտ անձը հայտնել է Երևանից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռում պայթյունի սպառնալիքի մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է արտակարգ ծառայությունների աղբյուրը։

«Շերեմետևո» օդանավակայանի էլեկտրոնային փոստին անանուն հաղորդագրություն է ստացվել Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռում պայթյունի վտանգի մասին։ Թռիչքն ընթացքի մեջ է, վայրէջքից հետո ինքնաթիռը կստուգվի կինոլոգների կողմից»,-ասել է գործակալության զրուցակիցը։

Flightradar24-ի տվյալներով՝ այս պահին Boeing-ն ուղևորվում է «Վնուկովո» օդանավակայան։