
Այօր՝ մարտի 29-ին, ժամը 15:00-ի սահմաններում Նինոծմինդայի Ազատության փողոցում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել:
Mercedes մակնիշի ավտոմեքենան բախվել է Volkswagen Passat-ին, իսկ Volkswagen Passat-ը բախվել է Opel Combo-ին: Պատահարի արդյունքում տուժածներ չկան:
Նշենք, որ Ազատության փողոցում կայանված են եղել Volkswagen Passat-ը և Opel Combo-ն։ Վթարի վայրում աշխատում է Վրաստանի ՆԳՆ ճանապարհային ոստիկանությունը։