
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի հյուսիս-արևելքում զանգվածային ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 3 մարդ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Շույլկիլ շրջանի դատաբժշկին։ Ավելի վաղ հաղորդվել էր 20 վիրավորի հոսպիտալացման մասին։
Ձնածածկ ավտոմայրուղու վրա բախվել է մոտ 40 մեքենա, այդ թվում՝ բեռնատարներ։ Փրկարարների աշխատանքը դժվարացնում են տեղ-տեղ բռնկված հրդեհները։
Նշվում է, որ վթարի պատճառը ձյան առատ տեղումներն են, որոնց պատճառով տեսանելիությունը գրեթե զրոյացել է։ shantnews.am