
Մասնագետները Սամեգրելո-Զեմո Սվանեթիում ուսումնասիրում են խոշոր եղջերավոր անասունների անկելու պատճառները, սակայն լաբորատոր հետազոտությունները վարակ չեն հայտնաբերել, հայտնում է Վրաստանի Սննդի ազգային գործակալության մամուլի ծառայությունը։
Գործակալության տվյալներով՝ այս տեղեկությունը ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր են մեկնել անասնաբույժները։ Նրանք նմուշներ են վերցրել և ուղարկել լաբորատորիա՝ անալիզի համար: Անասնաբույժներին չի հաջողվել բացահայտել վարակը։
Սննդի ազգային գործակալությունը ֆերմերներին խորհուրդ է տալիս հետևել անասնաբուժական ընդհանուր պահանջներին, հատկապես ձմռանը, և կենդանիներին ապահովել սննդային հարուստ արժեքով սնունդ: