
Թբիլիսիի հատուկ կայանատեղի տրանսպորտային միջոցներ տեղափոխելու և 24 ժամ պահելու համար վճարն ավելանում է։ Թբիլիսիի քաղաքապետարանի տվյալներով՝ տրանսպորտային միջոցների տարհանման վճարը սահմանվել է 150 լարի, իսկ ավտոկայանատեղիում լրացուցիչ կայանման գինը 20 լարի է։
Մինչ այժմ տարհանման գինը 60 լարի էր, իսկ օրավարձինը՝ 10 լարի։
Փոփոխությունն ուժի մեջ կմտնի մարտի 31-ին՝ Թբիլիսիի քաղաքապետարանի №22.444.485 որոշման հիման վրա։ Հայտնում է BM.GE-ն: