Մեդվեդևը հայտարարեց նոր դարաշրջան

Մեդվեդևը հայտարարեց նոր դարաշրջան

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ այժմ գալիս է տարածաշրջանային արժույթների դարաշրջանը:

Ապագայում դոլարի և եվրոյի՝ որպես հիմնական համաշխարհային պահուստների մերժումը միանգամայն հնարավոր է, այժմ սկսվում է տարածաշրջանային արժույթների նոր դարաշրջան։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում։

Անվտանգության խորհրդի փոխնախագահը նշել է, որ դոլարի ու եվրոյի նկատմամբ վստահությունը «հալչում է առավոտյան մառախուղի պես»։ Նա իր դիրքորոշումը բացատրել է նրանով, որ պահուստային արժույթները վերահսկվում են արեւմտյան քաղաքական գործիչների որոշումներով։

«Ի՞նչ պահուստներ են դրանք, եթե դրանց վրա դրված պարտավորությունները սառեցված են և իրականում չկատարված խելագար քաղաքական գործիչների կամքով, ովքեր պատրաստ են իրենց հարկատուների փողերը բերել «միչեւ վերջին ուկրաինացին» պատերազմում անհայտ հաղթանակի զոհասեղանին: Ո՞ւմ են պետք դրանք այս դեպքում։ Նրանք նույնիսկ չեն ցանկանում դրանք ընդունել որպես վառելիքի մատակարարման պայմանագրերի վճար»,- ասել է Մեդվեդևը։