Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ղեկավար Դենիս Պուշիլինը աջակցել է Հարավային Օսիայի ղեկավարության՝ Ռուսաստանի մաս դառնալու մտադրությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
ԴԺՀ-ն և Հարավային Օսիան ավանդաբար պահպանում են բարեկամական հարաբերությունները և միմյանց քաղաքական կուրսը։ Փետրվարի 22-ին Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումից հետո Հարավային Օսիայի ղեկավար Անատոլի Բիբիլովն անձամբ շնորհավորել է Պուշիլինին այս իրադարձության կապակցությամբ։