Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վրաստանից hետ է կանչել Ուկրաինայի դեսպանին՝ Կիևին օգնելու հարցում այդ երկրի հրաժարվելու պատճառով։
«Կան մարդիկ, ովքեր ժամանակ են վատնում և աշխատում են միայն պաշտոնում մնալու համար։ Չի լինի զենք, պատժամիջոցներ, սահմանափակումներ ռուսական բիզնեսի համար. խնդրում եմ այլ աշխատանք փնտրեք»,- ասել է Զելենսկին։
Մարտի 21-ին հայտնի էր դարձել, որ Վրաստանի բնակիչների մեծամասնությունն աջակցում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու կառավարության որոշմանը։
Փետրվարի վերջին էլ Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանին հայտարարել էր, որ հրաժարվում է միանալ արևմտյան սահմանափակումներին՝ նշելով, որ երկրի իշխանությունները դեմ են 2008 թվականի պատերազմի կրկնությանը։