Աբխազիան չի ծրագրում մտնել Ռուսաստանի կազմի մեջ․ ԱԽ քարտուղար

Աբխազիան չի ծրագրում մտնել Ռուսաստանի կազմի մեջ․ ԱԽ քարտուղար

Աբխազիայում չի քննարկվում Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցը։ Այս մասին РИА Новости-ին ասել է Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբան՝ Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովի հայտարարությունից հետո, ըստ որի՝ Հարավային Օսիան առաջիկայում կձեռնարկի ՌԴ կազմի մեջ մտնելու իրավական քայլեր։

Այդ մասին Բիբիլովը հայտնել էր չորեքշաբթի՝ նշելով, որ չարժի ձգձգել այդ հարցով համաժողովրդական քվեարկության կազմակերպումը։

«Մենք հարգում ենք Հարավային Օսիայի ընտրությունը, սակայն մեզ մոտ միանգամայն այլ պատմություն է։ Մենք չունենք այնպիսի քաղաքական գործիչներ և կուսակցություններ, որոնք առաջ կքաշեն այդ հարցը։ Եվ մեր Սահմանադրությունը թույլ չի տալիս դա անել»,-ասել է Շամբան։