
Բելառուսի կառավարությունը 3 ամսով արգելել է երկրից բրնձի, ձավարեղենի, տարեկանի և գարու ալյուրի, մակարոնային արտադրանքների արտահանումը երկրից։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով հանրապետության առևտրի և հակամենաշնորհային կարգավորման հարցերով նախարարությանը։
Նշվում է, որ արգելքը սահմանվել է երկրի սննդամթերքի անվտանգության պահպանման և դեֆիցիտ թույլ չտալու համար։ Հրամանագրի գործողությունը չի տարածվում ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվող ապրանքների վրա։