«Կանայք և զարգացում» ասոցիացիան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Ընտրական համակարգի և բարեփոխումների զարգացման կրթական կենտրոնի ֆինանսական աջակցությամբ Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայի Կանանց սենյակում անցկացրեց հանդիպում-թրենինգ տեղի կանանց մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ընտրությունների ժամանակ և առհասարակ քաղաքականության մեջ կանանց ակտիվությանը վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում նաև կազմակերպվեց իմիտացիոն ընտրական գործընթաց: Մասնակից կանանց տրվեցին թռուցիկներ հայերեն և վրացերեն լեզուներով:
“Յուրաքանչյուր կնոջ ձայնը շատ կարևոր է, և մեր հանդիպումների միջոցով մենք բացատրում և ծանոթացնում ենք ձեզ ձեր իրավունքների և պարտականությունների մասին ընտրությունների ժամանակ: Յուրաքանչյուր ոք պարտավոր է ակտիվ մասնակցել ընտրություններին”,- հանդիպման ժամանակ իր խոսքում նշեց «Կանայք և զարգացում» ասոցիացիայի ներկայացուցիչ Դալի Աղդգոմելաձեն:
Մանրամասները լսեք մեր ռեպորտաժում.