
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հարգանքի տուրք է մատուցել Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի հիշատակին։
Իրակլի Ղարիբաշվիլին այցելել է Մթածմինդայի գրողների և հասարակական գործիչների պանթեոն, որտեղ ծաղիկներ է դրել նախագահ Զվիադ Գամսախուրդիայի գերեզմանին։
Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան այսօր կդառնար 83 տարեկան։ 1tv.ge