Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը արձագանքել է Հարավային Օսիայի՝ Ռուսաստան հնարավոր մուտքին, գրում է ՌԻԱ Նովոստին։
Փրայսի խոսքով՝ ԱՄՆ-ը չի ճանաչում տարածաշրջանը որպես Ռուսաստանի Դաշնության մաս։
«Ոչ տեղական իշխանությունները, ոչ էլ Ռուսաստանը իրավասու են որոշել Հարավային Օսիայի ապագան, որը գտնվում է Վրաստանի կազմում»,- ասել է նա։
Պետքարտուղարության խոսնակը հավելել է, որ Վաշինգտոնը չի աջակցում «Վրաստանի ինքնիշխան տարածքը բաժանելու» Ռուսաստանի փորձերին, ինչպես որ չի ճանաչում Ղրիմը որպես ռուսական, իսկ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն՝ որպես անկախ։
Մարտի 30-ին Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարեց, որ շուտով մասամբ ճանաչված հանրապետությունը կմտնի Ռուսաստանի կազմում։ Նա ընդգծեց, որ դա երկրի ռազմավարական նպատակն է, ինչպես նաև ասաց, որ առաջիկայում անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն այս նախաձեռնությունն իրականացնելու համար։