Ամերիկյան անձնագրերն այժմ կներառեն «X» սեռի նշումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը։
Գերատեսչությունը հայտարարել է, որ սեռի նոր տարբերակները TSA նոր համակարգին թույլ կտան ճշգրիտ արտացոլել ճանապարհորդների սեռը եւ համընթաց քայլել անձը հաստատող փաստաթղթերի հետ, որոնք նույնպես առաջարկում են այդ տարբերակը:
Ըստ հայտարարության՝ նոր ծրագիրը կառաջարկվի ԱՄՆ-ում գործող բոլոր ավիափոխադրողների կողմից, ինչը կնպաստի գենդերային նոր տարբերակի օգտագործմանն ու ընդունմանը՝ երաշխավորելով, որ համակարգն ավելի արդյունավետ ու ճշգրիտ կլինի ուղեւորներին սպասարկելու հարցում: