
Արդեն մեկ շաբաթ է՝ Փարվանայի լեռնանցքով Նինոծմինդա Ծալկա Թբիլիսի ուղղությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ։
Ինչպես տեղեկացանք Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից, Փարվանայի լեռնանցքում ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այժմ արդեն 2 -րդ օրն է ընթանում է ձնամաքրման աշխատանքներ: Հարցին, այսօր ճանապարհը կբացվի թե ոչ, դեպարտամենտից պատասխանեցին, որ դեռ հայտնի չէ։