Հումորի և ծիծաղի օր Նինոծմինդայում

Հումորի և ծիծաղի օր Նինոծմինդայում

Ապրիլի 1-ին Ծիծաղի միջազգային օրվա կապակցությամբ բնակիչների մասնակցությամբ հարցում ենք անցկացրել Նինոծմինդայում։

Հարցման ընթացքում փորձեցինք պարզել, թե արդյոք բնակիչները գիտե՞ն, թե ինչ օր է ապրիլի 1-ը։ Այս օրը ընդունված է «կատակել» հարազատներին, ընկերներին, ծանոթներին կամ խաբել նրանց։

Ապրիլի 1-ին շատերը նախօրոք են պատրաստվում՝ հետաքրքիր կատակներ են հորինում, պլաններ են կազմում այս օրվա համար և փորձում աչքի ընկնել խելքով։ Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները յուրովի հիշել են իրենց հետ պատահած զվարճալի պատմությունները և պատմել, թե ինչպես են իրար խաբել։

Այս զվարճալի տոնի ծննդյան մի քանի տարբերակ կա. Ոմանք կարծում են, որ սա հիշեցում է հնագույն գարնանային տոնի մասին, որը նշվում էր ապրիլին և ուղեկցվում էր խաղերով ու կատակներով։

Մյուսները կարծում են, որ ընկերներին ու ծանոթներին ծիծաղելի դրության մեջ դնելու սովորույթը ծնվել է միջնադարում։

Ապրիլի 1-ը համաշխարհային տոն է, որը նշվում է շատ երկրներում։ Այս տոնի ժամանակ ընդունված է կատակել ընկերների ու ծանոթների հետ, կամ պարզապես ծաղրել նրանց։

Radio NOR · День юмора и смеха в Ниноцминде