Ուկրաինա Ռուսաստան կոնֆլիկտի ֆոնին ռուբլին ինչպես դոլարի, այնպես էլ վրացական լարիի նկատմամբ արժեզրկվել էր հասնելով 1000 ռուբլիի դիմաց մինչեւ 14 լարիի։ Սակայն արդեն 2 օր է ռուսական ռուբլին թանկացել է:
NOR ռադիոկայանի լրագրողը այսօր՝ ապրիլի 1 -ին, այցելեց Նինոծմինդա քաղաքի բանկեր ճշտելու համար ռուբլու փոխարժեքը:
Նինոծմինդայի «Credo» բանկի տվյալների համաձայն, այսօր 1000 ռուբլին արժե 25,60 լարի: «TBC» եւ «Liberty» բանկերում դադարեցված է ռուբլու առքը եւ վաճառքը: Նինոծմինդայի միկրոֆինանսական ընկերությունից(ლომბარდ) տեղեկացանք, որ այսօրվա դրությամբ 1000 ռուբլին արժե 36,60 լարի, իսկ 1000 ռուբլի ձեռք բերելու համար արժե 37,50 լարի: Նինոծմինդայի բիրժայի մասնավոր աշխատակիցների խոսքով՝ ռուբլու առքը այսօր 36 լարի է: Ինչպես մեր աղբյուրներից իմացանք, Ախալքալաքում 1000 ռուբլին արժե 35 լարի:
Նշենք որ Վրաստանի Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն ռուբլին կտրուկ թանկացել է՝ ապրիլի 1 -ին, 100 ռուբլին արժե 3.7593 լարի է, ԱՄՆ մեկ դոլարն արժե 3.0896 լարի, եվրոն՝ 3.4276 լարի, բրիտանական ֆունտ ստերլինգը՝ 4.0545 լարի։