
Այսօր, ապրիլի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։15-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 36-ամյա Զուրհաբ Խարբերդիան իր վարած Volvo մակնիշի բեռնատարով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 143 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Զուրհաբ Խարբերդիան մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ shamshyan.com