
Ինտենսիվ մաքրման աշխատանքների արդյունքում Կոդա-Փարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա 1-93 կմ ճանապարհահատվածում (Կոդա-Ծալկա) կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնվել է։
Միևնույն ճանապարհի 94-110 կմ հատվածում (Փարվանայի լեռնանցք) ձյան և քամու պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։ Ճանապարհի մնացած հատվածը տրանսպորտային միջոցների համար ազատ է։
Ճանապարհների վարչությունը կոչ է անում բնակչությանը պատշաճ երթևեկել և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին։