
Գերմանիան համաձայնել է Ուկրաինային սեփական արտադրության տանկեր մատակարարել։ Այդ մասին «CNN»-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարարության խոսնակը։
Խոսքը սառը պատերազմի տարիներին Արեւելյան Գերմանիայում արտադրված Pbv 501 տեսաճի 56 միավոր տանկի մասին է։
Ըստ լրատվամիջոցի՝ այդ տանկերը Գերմանիան վաճառել է Շվեդիային, իսկ Շվեդիան՝ Չեխիային, որը պետք է այդ տանկերը մատակարարի Ուկրաինային։
«Համաձայն գերմանական սպառազինությունների վերահսկման օրենքի՝ Գերմանիայում արտադրված ցանկացած տեսակի զենքի արտահանումը պետք է հաստատի Անվտանգության դաշնային խորհուրդը»,- գրում են լրատվամիջոցները։ 1tv.ge