Սեպտեմբերի 17-ին ֆուտբոլի Վրաստանի սիրողական առաջնության շրջանակներում Վրաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ Նինոծմինդայի Վլադիմիր և Գայոս Ղարսլյանների անունը կրող մարզադաշտում տեղի ունեցան ֆուտբոլային հանդիպումներ Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերի թիմերի միջև:
Մրցաշարին մասնակցում են Նինոծմինդայի, Հեշտիայի, Թորիայի, Մեծ և Փոքր Խանչալիների և Գանձայի թիմերը: Մրցաշարի եզրափակիչ փուլ են դուրս եկել Մեծ Խանչալիի թիմը, իսկ եզրափակիչ հանդիպման մյուս թիմի անունը հայտնի կդառնա Գանձայի և Հեշտիայի թիմերի հանդիպումից հետոո: Այդ հանդիպումը տեղի կունենա առաջիկա 10 օրերի ընթացքում:
Մանրամասների մասին մեզ պատմեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայի սպորտի բաժնի ղեկավար Վահե Իրիցյանը.