Ինտենսիվ մաքրման աշխատանքների արդյունքում Կոդա-Փարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա 94-110 կմ ավտոճանապարհին (Փարվանայի լեռնանցք) վերականգնվել է թեթև ավտոմեքենաների երթեւեկությունը։
Նույն հատվածում արգելվում է կցորդով, կիսակցորդով տրանապորտային միջոցների և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների տեղաշարժը։
Ճանապարհի մնացած հատվածը տրանսպորտային միջոցների համար ազատ է։
Ճանապարհային դեպարտամենտը կոչ է անում բնակչությանը պատշաճ երթևեկել և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին։