2017 թվականից ՆԱՏՕ-ի օգնությամբ սկսվելու է 3 գումարտակի նախապատրաստումը. Վրաստանի պաշտպանության նախարար

2017 թվականից ՆԱՏՕ-ի օգնությամբ սկսվելու է 3 գումարտակի նախապատրաստումը. Վրաստանի պաշտպանության նախարար

Վրաստանի զինված ուժերը 2017 թվականից սկսելու է 3 գումարտակի նախապատրաստումը, ինչն իրականացվելու է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում։

Այդ մասին Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան: «Մենք սերտորեն համագործակցում ենք մեր ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ։

ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների շրջանակներում գործում է դաշինքի հետ համագործակցության մեր փաթեթը։ Վրաստանն ու ԱՄՆ-ը ոչ վաղ անցյալում ստորագրել են պաշտպանության ու անվտանգության ոլորտում գործընկերության խորացման մասին հուշագիր։

Համագործակցության հաջորդ մասը դառնալու է Վրաստանի ՀՕՊ-ի համակարգի ձևավորումը, և այդ հարցում մեզ օգնում է Ֆրանսիան»,- ասել է նա։



Opinion, pooling and voting