ԱՄՆ-ում Բայդենին համարում են պատմության ամենավատ նախագահը

ԱՄՆ-ում Բայդենին համարում են պատմության ամենավատ նախագահը

ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը դարձել է Միացյալ Նահանգների ժամանակակից պատմության ամենավատ ղեկավարը։ Այդ մասին նա հայտարարել է Fox News-ի եթերում։

Նրա խոսքով՝ Բայդենն ավելի շատ վնաս է հասցրել ԱՄՆ-ին, քան ցանկացած այլ նախագահ։ Փենսը նշել է, որ պատմության մեջ ամենավատ ճգնաժամն այժմ տեղի է ունենում Միացյալ Նահանգների ներսում։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ վերջին 14 ամիսների ընթացքում ԱՄՆ-ում գնաճը հասել է 40 տարվա առավելագույնին, իսկ բենզինը թանկացել է 70 տոկոսով։ Բացի այդ, նախկին փոխնախագահը հիշեցրել է ներկայիս վարչակազմի սխալները կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում և Աֆղանստանից «աղետալի» դուրս գալու հարցում։