Եվրամիության (ԵՄ) ներկայացուցիչները պլանավորում են չորեքշաբթի օրը՝ ապրիլի 6-ին, քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները։ Այս մասին Financial Times-ին հայտնի է դարձել անանուն դիվանագետից։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նախկինում առաջարկված հնարավոր միջոցների թվում են ռուսական նավերի կողմից եվրոպական նավահանգիստների օգտագործման արգելքը, արտահանման նոր սահմանափակումները, ինչպես նաև ածուխի, նավթի կամ գազի մատակարարման էմբարգոն։
Ավելի վաղ Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը հայտարարել էր նոր հակառուսական պատժամիջոցների մասին։ Նրա խոսքով՝ սահմանափակումները կընդունվեն «արագ՝ արդեն այս շաբաթ»։ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը կարող է ներառել ինչպես անձնական միջոցներ, այնպես էլ ֆինանսական շուկայի նկատմամբ սահմանափակումներ։