Լատվիական Latvijas Gāze ընկերությունը թույլ է տվել ռուսական գազի դիմաց ռուբլով վճարմանը անցնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ըստ ֆիրմայի մամուլի հաղորդագրության՝ «առաջին տպավորությունն» այն է, որ ֆորմալ կերպով ռուսական ազգային արժույթով վճարումը չի խախտում պատժամիջոցների ռեժիմը և հնարավոր է թվում։ Latvijas Gāze-ն հայտարարել է, որ իրենք շարունակում են վերլուծել առաքումների համար առաջարկվող վճարման եղանակը՝ ինչպես իրավական, այնպես էլ բիզնես շահերի տեսանկյունից։
Միաժամանակ, լատվիական ընկերության խորհրդի նախագահը վստահեցրել է, որ ընկերության պահեստարաններում գազի պաշարները բավարար են, որպեսզի վերջինս կատարի սպառողների հանդեպ իր բոլոր պարտավորությունները։