
Օդերևութաբաններն ապրիլի 4-ից 6-ը Վրաստանում եղանակի վատթարացում են կանխատեսում։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Լեռնային և բարձր լեռնային շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ, երբեմն՝ առատ, հնարավոր է ձյուն, մառախուղ և բուք, իսկ ծովում՝ երեքից չորս բալ ուժգնությամբ փոթորիկ։ Կդիտվի ուժեղ արևմտյան քամի։
Բացի այդ, այս օրերին ձյան հալոցքի պատճառով հնարավոր է գետերում ջրի մակարդակի բարձրացում։ Ցածրադիր վայրերում ջրերի բարձր մակարդակը կարող է սպառնալ տարածքներին, լեռներում հնարավոր են ձնահյուսեր և սողանքներ։